Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
04.04.25
134

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Երեքշաբթի ՔՊ վարչության նիստը հետընտրական Գյումրու մթնոլորտում է անցել, Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել, ինչպես նաեւ՝ խոսել ռադիկալ փոփոխությունների մասին, ըստ այդմ՝ վարչությանը հանձնարարել է դիտարկել ոլորտներն ու դրանց պատասխանատուներին:

«Ժողովուրդ»

Արցախցիներին բնակարան տրամադրելուց հետո՝ 10 տարի անց, բնակարան ձեռք բերելու համար պետությունից հատկացված 3-4 միլիոն դրամները պետք է վերադարձվեն պետությանը:

«Հրապարակ»

Իրականությունից կտրված եւ պարտությունից շոկի մեջ ընկած Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է քավության նոխազներ գտնել՝ պարտության մեղավոր նշանակելով այն ՔՊ-ականներին, որ բավարար հեղինակություն չունեն:

«Ժողովուրդ»

Մի շարք դատապարտյալներ տեղափոխվել են այլ ՔԿՀ-ներ, ոմանք` ԱԱԾ մեկուսարան. Գալյանը նոր պատերազմ է հայտարարել:

«Հրապարակ»

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի քննությունը, որը ՍԴ-ում արդեն 3 տարուց ավելի է՝ հետաձգվում էր, ի վերջո, կվերսկսվի: ՍԴ-ում այսօր այդ վարույթով նիստ է նշանակված, զեկուցողը Վահե Գրիգորյանն է:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի կովկասագետ Կարեն Իգիթյանի հետ: