Լրահոս
Մամուլի տեսություն
10:10
05.04.25
157

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՔՊ-ում վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ շոկն ապրեցին երեկ՝ նախ Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից, ապա՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից, որ «առանց որեւէ պաշտոնի, ակնկալիքի եւ որեւէ պայմանավորվածության» քվեներ է տալիս Վարդան Ղուկասյանին։

«Փաստ»

Քվեարկության արդյունքները նաև արտաքին քաղաքականության նկատմամբ հասարակության վերաբերմունքի արտահայտություն էին:

«Ժողովուրդ»

Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում. հանուն նրանց չընտրվելու մարդիկ պատրաստ են Ղուկասյանին հետ բերել:

«Հրապարակ»

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը դժոխքի է վերածել Ռադիոյի աշխատողների կյանքը: Նա տաբու է դրել Արցախին եւ արցախցիներին վերաբերող թեմաների վրա, արգելել ցեղասպանության թեման շոշափել:

«Ժողովուրդ»

Տրանսպորտից անվճար օգտվողները 15000 դրամով կտուգանվեն. իշխանությունները նպատակ են դրել:

Oրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Առաջ» աջակենտրոն կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանի հետ: