Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
31.07.25
115

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն օրերս կանչել են ՀՀ քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակով հարցաքննության:

«Ժողովուրդ»

Նախօրեին Պետրոսյանն ազատել է ՀԷՑ-ի նախկին տնօրենի երեք տեղակալների, նաեւ 4 խորհրդականների, որոնց թվում են եղել ՀԷՑ-ի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի ընկերներից:

«Փաստ»

Լավագույն հիսուն հարկ վճարողների ցանկում են հանքարդյունաբերության 4 ընկերություն՝ ոլորտի անվերապահ առաջատար և Հայաստանի տնտեսության հիմնական շոգեքարշներից մեկը համարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավորությամբ:

«Ժողովուրդ»

Ադրբեջանը որևէ զիջման չի գնում, իսկ Փաշինյանի Խաղաղության համաձայնագիրը օր օրի ավելի մշուշոտ է դառնում:

«Ժողովուրդ»

Առաջիկայում լրանում է գործարար Սամվել Կարապետյանի հավաքին մասնակցած եւ այնուհետեւ կալանավորված անձանց կալանքների ժամկետը, ու նախաքննական մարմինը կա՛մ պետք է նրանց կալանքի ժամկետը երկարաձգի, կա՛մ գործը ուղարկի դատարան:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանի հետ: