Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
15.10.24
94

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Ավելի քան 4 ամիս Ուկրաինայում անօրինական պաշտոնավարող ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի ագրեմանի հարցը կարծես լուծվել է, նա մեկնում է Իտալիա։

«Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգին, որպեսզի մտնի ԱԺ և ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի և մեղադրանք առաջադրի:

«Փաստ»

«Եվրաքվեի» կազմակերպիչներից մի քանիսին ցանկանում են պաշտոններ առաջարկել գործադիրում, ընդ որում՝ բավական «սոլիդ» պաշտոններում։

«Ժողովուրդ»

«ՀՀ վարչապետի գավաթ»-ի համար՝ ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է 20 մլն 114 հազար ՀՀ դրամ:

«Հրապարակ»

Ընդդիմությունը հանդես կգա ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբ ձեւավորելու առաջարկով:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ: