Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
04.10.24
76

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Երբ Սրբազանն ու նրա կողմնակիցները ոստիկանական պատը ճեղքելով շարժվել են դեպի Հանրայինի շենքը, որ մուտք գործեն, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, դիմելով ենթականերին, ասել է. «Ով ձեզ կասի, որ ձեր հացնարյունով եք ուտում, գլուխը պատին կտա»:

«Ժողովուրդ»

Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի` «Քովիդի» շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով:

«Հրապարակ»

Ձերբակալել են Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի եղբորը:

«Ժողովուրդ»

ՔՊ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը հրաժարվել են արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնել։

«Հրապարակ»

Կարմիր գծերի գումարը տասնապատկեցին, բայց մեքենա կայանելն ավելի բարդ է, քան 1 տարի առաջ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ: