Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
29.10.24
88

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Ալիևը Փաշինյանին է հարց տվել. «Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում»: «Որովհետև գիտեմ, որ չեք տալու»,- պատասխանել է Փաշինյանը։ Ալիևը շարունակել է․ «Փոխարենը՝ այլ երկրից են պահանջում, Պուտինն է պահանջում նրան»։

«Ժողովուրդ»

Փաշինյանը ճնշումների միջոցով Գյումրիում խլեց իշխանությունը «Բալասանյան» դաշինքից:

«Հրապարակ»

Նոյեմբերի 1-ից Երևանի քաղաքային տրանսպորտով երթևեկելու համար մարդիկ պարտադիր պետք է 100 դրամանոց ունենան իրենց մոտ կամ QR կոդով վճարելու հնարավորություն:

«Ժողովուրդ»

ՔՊ-ն հեռացրել է Արարատ լեռան անունը իր կուսակցության մայր փաստաթղթից:

«Հրապարակ»

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը երեկ ասաց, որ առողջության համընդհանուր ապահովագրությունն անգամ 2025-ին ուժի մեջ չի մտնի, բյուջեում դրա համար միջոցներ պլանավորված չեն։ Մինչդեռ, հոկտեմբերի 26-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հ1-ի եթերում ասել էր, թե ամեն ինչ սահուն ընթանում
է:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Կարեն Բեքարյանի հետ: