Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
19.10.24
96

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից կառավարվող ՀԷՑ-ը հայտնվել է իշխանության ուշադրության ներքո, ուզում են փայաբաժին պոկել ՀԷՑ-ից, ինչպես արեցին ԶՊՄԿ-ի դեպքում:

«Ժողովուրդ»

Նազելի Բաղդասարյանը և Սուրեն Գրիգորյանը հրաժարվել են լինել արդարադատության նախարար՝ նշելով, որ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր:

«Հրապարակ»

ՔՊ-ական տիկնայք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի աշխատասենյակում երեկ «բզկտել» են արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանին։

«Ժողովուրդ»

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել։

«Հրապարակ»

Մեկօրյա անձրևի արդյունքում Կոնսերվատորիայի շենքը հեղեղվել է, և ռեկտորը կատաստրոֆիկ է որակում վիճակը`  թանկ գործիքներ են վնասվել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի հետ։