Լրահոս
Մամուլի տեսություն
10:05
07.02.25
122

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՔՊ-ում մտահոգություններ կան, որ Հայաստանը` ԵՄ-ին անդամակցելու հայտի մասին նախագծի ընդունումից հետո տնտեսական լրջագույն խնդիրներ է ունենալու` ՌԴ-ն կարող է դնել մինչեւ անգամ Հայաստանը ԵԱՏՄ-ից հեռացնելու հարցը, ինչը կարող է ծանր հարված հասցնել ՀՀ տնտեսությանը:

«Ժողովուրդ»

Կառավարական տան ծախսերի համար բյուջեից հատկացվել է 621 մլն 340 հազար դրամ՝ գրեթե 1 մլն 561 հազար ԱՄՆ դոլար։

«Հրապարակ»

Իշխանության համար Դոգը գտնված, երանելի ընդդիմություն է` նախ այն պատճառով, որ իրենց փոխարեն ոչնչացնում է դաշտի մյուս ընդդիմադիր ուժերին, դրա հետ մեկտեղ էլ կառավարելի է եւ կարող են Երեւանի օրինակով միշտ լեզու գտնել նրա հետ` նաեւ գալիք համապետական ընտրություններից հետո։

«Ժողովուրդ»

Աշխարհը մերժում է ԱՀԿ-ին, իսկ Կառավարությունը սերտաճում է:

«Հրապարակ»

Աննա Հակոբյանը ՝ կրթվելը նորաձեւ է արշավի շրջանակներում կազմակերպում է TED-Talk-երի շարք, որի առաջին հյուրը կլինի իր ամուսինը` Նիկոլ Փաշինյանը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ: