Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
19.10.22
98

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»
Իր տան բակում ծեծի է ենթարկվել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Իրավունք»
Փաշինյանն Արցախի պատվիրակությանն ասել է, որ Արցախն ինքը թող որոշի իր արտաքին քաղաքականությունը, որ ՀՀ-ի վրա այդ մասով հույս չդնեն:

«Հրապարակ»
Լոռու մարզի Ջիլիզա գյուղի բնակիչները հայտնել են, որ երեկ Ջիլիզայում սահմանազատման աշխատանքներ են կատարվել։

«Ժողովուրդ»
Իշխանությունների հրահանգները անվրեպ կատարող դատավոր Արուսյակ Ալեքսանյանը ձերբակալվել է:

«Հրապարակ»
ՔՊ ղեկավար մարմնի՝ վարչության նախագահի համար պայքարում են Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանի հետ: