Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
13.10.22
90

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Երեկ վերջապես տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը:

«Թերթ.ամ»

Էրդողանը Փաշինյանին ասել է, որ Երևանը պետք է վերջ տա Օսմանյան ժամանակաշրջանի հայերի ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու միջազգային արշավին։

«Փաստ»

Կառավարությունը գաղտնի նախագիծ է շրջանառում, որով ցանկանում է բուհերի միավորման անվան տակ, որպես առանձին միավոր, փաստացի փակել կրթօջախները:

«Հրապարակ»

Հակոբ Արշակյանը երեկ պատգամավորներին պարգևատրելու կարգադրություն է ստորագրել:

«Ժողովուրդ»

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում վերսկսվել է Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու
և համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյան: