Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
22.01.25
130

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում հունվարի 20-ին տեղի ունեցած երդմնակալության պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Հրապարակ»

Հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի թանկացման հանրային բոյկոտին՝ ըստ էության, տապալելով ուղեվարձի թանկացման իշխանական ռեֆորմը։

«Հրապարակ»

Ահայտ անձինք թալանել են ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը։

«Ժողովուրդ»

Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։

«Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» բառն ասելու համար Ադրբեջանը կարող է նոր պատերազմ հրահրել։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի հետ: