Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
25.09.24
74

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Բագրատ արքեպիսկոպոսը կանգնած է դժվար ընտրության առաջ՝ գնա՞լ, թե՞
չգնալ մայր տաճարի վերաօծմանը, որին մասնակցելու է նաեւ ՔՊ-ի
վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին հրահանգել է՝ ԵՄ-ին անդամակցելու
հարցով հանրաքվե չի լինելու։

«Հրապարակ»

44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը կանցնի երեք
ատյաններով:

«Հրապարակ»

Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են. ՔՊ-ում նրա դեմ ստորագրահավաք է
սկսվել:

«Ժողովուրդ»

Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Հայկ Խալաթյանի հետ: