Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
21.09.24
40

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Անկախության հռչակումից 33 տարի անց Մայր Հայաստանը իր անկախությունը նշում է առանց հայկական երկրորդ պետության՝ Արցախի։

«Հրապարակ»

Վաղը համալիրի բեմում կլինեն Բագրատ Սրբազանը և շատ երիտասարդներ, որոնք կխորհրդանշեն, որ եթե իշխանությանը հաջողեն փոխել, ապա ապագա իշխանությունը կազմված կլինի նման երիտասարդներից, այլ ոչ թե որևէ քաղաքական ուժից կամ հանրությանը հոգնեցրած հին դեմքերից։

«Հրապարակ»

Այսօր մի խումբ պատգամավորներ` Արմեն Աշոտյանի պաշտպանների հետ, պատրաստվում են այցելել նրա տուն` տեսակցության:

«Հրապարակ»

ՔՊ պատգամավոր Լուլուն՝ Լուսինե Բադալյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին ասել է, որ բոլոր կողմերից լսում են, որ Ավինյանը աստղաբաշխական թվերով շինթույլտվություններ է վաճառում, սակայն որևէ օրինակ, որ իրեն հայտնի է` չի ներկայացրել։

«Ժողովուրդ»

Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԳԽ պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ։