Լրահոս
Մամուլի տեսություն
09:38
01.11.25
162

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»

Նոյեմբերի 12–ին Հայաստան է ժամանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Թրամփ կրտսերը։ 

«Հրապարակ»

Փաշինյանը որոշել է՝ ՔՊ համագումարի պատվիրակները պետք է ընտրեն 2026 թ. նախընտրական ցուցակի առաջին 30 համարներին։ 

«Ժողովուրդ»

ՔՊ խմբակցության մի շարք պատգամավորներ բացահայտ կամ քողարկված դժգոհություն են արտահայտում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հասցեին։ 

«Հրապարակ»

Փաշինյանը ամեն գնով Ակային 4 տարի պահում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնում եւ հույս ունի, որ Արկադի Փելեշյանով հաջորդ ընտրություններն էլ կհաղթի: 

«Ժողովուրդ»

Կիրակի օրով Արագածոտնի թեմի բոլոր հոգեւորականներին ՀՀ Քննչական կոմիտե կանչած քննիչը այլեւս չի հետաքրքրվում այդ գործով, նոր ծանուցումներ չկան, իսկ հոգեւորականների՝ քննչական գնալու պատրաստակամությունը փաստացի մերժվում է:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի թուրքագետ Մհեր Աբրահամյանի հետ։