Լրահոս
Մամուլի տեսություն
09:42
30.10.25
79

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Եթե ՔՊ-ն հաղթի նոյեմբերի 16-ի Վաղարշապատի ընտրություններում, ապա հնարավոր է՝ արտահերթի գնան, այն հույսով, որ անակնկալի կբերի հակառակորդներին եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմին: 

«Փաստ»

Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ցանկանում են Սամվել Կարապետյանի հաշվին նախընտրական փուլում լավություն «ծախել» մեր հանրության վրա:

«Ժողովուրդ»

Շուտով բոլոր այն համայնքների ղեկավարները, որոնք չեն դարձել ՔՊ-ական կամ «հավատարմության երդում» չեն տվել, որեւէ պատճառով կհեռացվեն պաշտոններից` ընդհուպ կալանավորվելու գնով։ 

«Հրապարակ»

Արփինե Սարգսյանին Փաշինյանը փոխարինող է փնտրում, եւ այս պահին ամենառեալ թեկնածուն Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է։

«Փաստ»

Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային որոշ կառույցներ, ու վերջ. նա չունի հանրային հենարան, հատկապես Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմի առումով ճաքեր կան նաև ՔՊ-ի ներսում: 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի հետ։