Լրահոս
Մամուլի տեսություն
09:34
13.04.23
83

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Բանակին չկրակելու հրաման է տրվել:

«Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցությունը այսօր փակ նիստ է կազմակերպել՝ քննարկելու սահմաններին տիրող իրավիճակը:

«Հրապարակ»

Տեղ գյուղում սկսված փոխհրաձգությունից հաշված րոպեներ հետո Պռոշյան փողոցի կառավարության առանձնատների՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրի դիմաց հարյուրավոր ոստիկաններ էին շարվել։

«Ժողովուրդ»

Երեկ ՔՊ-ականները միանձնյա ՄԻՊ ընտրեցին դատախազի տեղակալին, միաձայն էլ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին զրկեցին անձեռնմխելիությունից:

«Փաստ»

Փաշինյանը ՔՊ պատգամավորների առաջ խնդիր է դրել գեղեցիկ «փաթեթավորված» հանրային օրակարգում տիրաժավորել իրենց համար ցանկալի թեզեր ու անշառ թեմաներ։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ: