Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
12.04.23
67

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Երեկ Հայաստանում չէր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ժողովուրդ»
Եվրոպական կողմը դեռ չի շտապում մեկնաբանել երեկ Ադրբեջանի հերթական սադրանքը:

«Հրապարակ»
«Հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար»՝ Արցախը փորձում է վերականգնել երկխոսությունը Ադրբեջանի հետ:

«Հրապարակ»
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ «2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահն է, առաջարկում է մեկ անգամ ևս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը:

«Ժողովուրդ»
Իրավապահ համակարգն առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեության մասով շրջանակն ընդլայնում է։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ: