Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
11.04.23
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Ադրբեջանցիները Բնունիսում թակել են 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի տան դուռը, ում տուն ընդամենը մեկ ամիս առաջ, դստեր հետ, այցելել էր վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։

«Փաստ»

Փաշինյան-Ալիև մայիսին տեղի ունեցող հանդիպումը կանցակցվի Վաշինգտոնում:

«Հրապարակ»

Քննչական կոմիտեն, Մալիշկայում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հովանոց նետած կնոջ նկատմամբ, վարույթ են նախաձեռնել:

«Ժողովուրդ»

Պատերազմի շեմին գտնվող մեր երկրում Երևանի քաղաքապետարանը 89 մլն 280 հազար դրամ (մոտ 228 հազար դոլար) գումար է վճարել ջազ համերգի համար «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին:

«Հրապարակ»

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կմասնակցեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու դատախազի միջնորդագրի քննարկմանը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Գրիգոր Բալասանյանի հետ: