Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
06.04.23
66

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավար Սերգեյ Մարտիրոսյանը, ով նաև ադրբեջանցիների հետ բանակցող խմբում է ներգրավված, օրերս ազատվել է ղեկավարի պաշտոնից։

«Ժողովուրդ»

ՀՀ իշխանությունները երեկ ամբողջ օրը որևէ կերպ չեն անդրադարձել ադրբեջանցիների կողմից դրսևորված նոր սանձարձակ ու սադրիչ քայլերին։

«Հրապարակ»

Ձեռնամարտ է տեղի ունեցել Տեղ գյուղ ներթափանցած ադրբեջանցիների և ՀՀ զինվորների միջև։ Ու չնայած մերոնք մի քանի անգամ քիչ են եղել, քան ադրբեջանցիները, բայց ձեռնամարտում հաղթել են։

«Հրապարակ»

Ալեն Սիմոնյանի դեմ գործընթացն իր ձեռքն է վերցրել Հայկ Կոնջորյանը:

«Փաստ»

ՀՀ-ում ԱՄՆ-ի և ԵՄ դեսպանները իշխանության «վերնախավին» զգուշացրել են, որ ԱԺ-ում տեղի ունեցածը «չի համապատասխանում ժողովրդավար երկրի արժեհամակարգին։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ: