Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
28.03.23
85

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փակելով Հայաստանի հետ վերջին ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իր իշխանությունը, որ հանգիստ ստորագրի պայմանագիրը՝ չմտածելով, թե արցախցիներն այդ ճանապարհով կշարժվեն Երևան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

«Հրապարակ»

Տիգրան Ավինյանն ասել է, որ խորհրդակցությունները հիմնականում կվարի ինքը։

«Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը փորձում է ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներից նշանակել դատախազի տեղակալ։

«Հրապարակ»

Ն. Փաշինյանի նշանակած փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը քանդում է համակարգը:

«Ժողովուրդ»

Գագիկ Ջհանգիրյանը դատարանով է փորձում վերականգնել թոշակի իր իրավունքը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ: