Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
24.03.23
83

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է:

«Ժողովուրդ»
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը չեն ներկայացել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողով:

«Ժողովուրդ»
Արթուր Դավթյանի դատախազական աշխատանքային ստաժը չի բավարարում դատախազի բարձր թոշակ ստանալու համար, և մի քանի տարի Արցախում պաշոնավարելուց հետո հանգիստ կկարողանա այդ ստաժը գումարել իր ունեցածին և վայելել բարձր թոշակը։

«Ժողովուրդ»
Փաշինյանը հրահանգել է պարզել, թե ՀՀ-ում գրանցված և գործող լրատվամիջոցների ղեկավարները ինչ ունեցվածք ունեն:

«Ժողովուրդ»
ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ: