Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
22.03.23
108

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ադրբեջանցիներն առևանգել են ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող,
Խնձորեսկի 37-ամյա բնակիչ Մարտին Գյուլնաջարյանին, ով երեք երեխայի հայր է։

«Ժողովուրդ»
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, որը նաև դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհին է:

«Հրապարակ»
Փաշինյանը դեմ է, որ Արթուր Դավթյանը նշանակվի Արցախի գլխավոր դատախազ:

«Ժողովուրդ»
Ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը Պարեկային ծառայության պետի հավանական թեկնածուն է:

«Հրապարակ»
Ձերբակալել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ: