Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
03.06.22
144

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»
Լուրերը, թե Վանեցյանը լքել է շարժումը, կեղծ են․ այսօր նա մասնակցելու է հանրահավաքին:

«Փաստ»
Երևանում կայանալու է ՀԱՊԿ ԽՎ նիստ. ընդդիմությունը հիմնավորել է, թե ինչու չի կարող մասնակցել:

«Հրապարակ»
Իշխող ՔՊ-ում քննարկում են ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունն անելու հարցը, որով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ներկայանալը պարտադիր կդառնա հրավիրվողների համար:

«Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի նշանակած Վանաձորի համայնքապետի ԺՊ Արկադի Փելեշյանին՝ Ակային, չի հաջողվում ընդդիմադիր ավագանիներին բերել իր դաշտ:

«Ժողովուրդ»
Պետական կառավարման ակադեմիայում ևս քաղաքական իրավիճակ է փոխվել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար Սուրեն Պարսյանի հետ: