Լրահոս
Մամուլի տեսություն
09:40
02.06.22
203

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է 2 տասնյակ արտախորհրդարանական ուժերի հետ:

«Ժողովուրդ»

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կփոխարինի Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը աշխատած Ալան Պերսելլը։

«Հրապարակ»

Արարատ Միրզոյանը չի առաջադարվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար:

«Հրապարակ»

Մարզաշխարհի ներկայացուցիչներ փորձել են վարչապետին համոզել, թե ամոթ է, քո պատվին մի կոչիր այդ գավաթները, եկ՝ ամեն մարզաձեւում հաջողություններ գրանցած մարզիկների անուններով կոչենք։ 

Դրանով երիտասարդներին ցույց կտանք, որ սպորտում հաջողությունները պատիվ ու ճանաչում են բերում, բացի դա էլ՝ անհամեստություն է «վարչապետի գավաթ» անվանելը: Սակայն այս անձանց կտրուկ պատասխանել են, թե հարցը փակ է՝ վարչապետը որոշել է, որ «վարչապետի գավաթ» է կոչվելու, եւ վերջ:

«Ժողովուրդ»

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վեճը այն աստիճան է թեժացել, որ սկսել են անգամ միմյանց մեղադրել քրեական գործերի քննությունները տապալելու մեջ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ: