Լրահոս
Մամուլի տեսություն
09:44
27.05.22
175

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«168 Ժամ»

«Մոսկվան տեսնում է ԵՄ-ի կողմից Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություններին միջամտելու փորձեր»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հրապարակ»

Իշխանությունը ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով մանդատներից զրկելու գործընթաց է սկսել:

«Ժողովուրդ»

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 3-ին:

«Հրապարակ»

Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել ՔՕ-ում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։

«Հրապարակ»

ՔՊ պատգամավորները դավեր են նյութում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի դեմ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ: