Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
22.11.22
90

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«ժողովուրդ»
Տարոն Չախոյանը ցանկանում է իր վերադասի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարութունյանի տեղը զբաղեցնել:

«Հրապարակ»
51 մլն դրամով վերանորոգվում է վարչապետի աշխատակազմի վարչական շենքը:

«ժողովուրդ»
Դեկտեմբերի 10-ից հետո բարձր դատարանին հրաժեշտ են տալիս ՍԴ անդամներ Արևիկ Պետրոսյանն և Աշոտ Խաչատրյանը. նրանց կփոխարինեն Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը:

«Փաստ»
Համընդհանուր հայտարարագրի ներդրումը «չար կատակ» է, պոպուլիզմի հերթական դրսևորում:

«ժողովուրդ»
Հայկական բեռնատարները չեն կարողանում հատել Լարսի անցակետը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանի հետ: