Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
26.04.23
96

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Բաքուն հայտարարել է, որ Լաչինում անցակետի տեղադրումն օրինական է, համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, և Պրահայում ու Սոչիում Հայաստանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Sputnik Արմենիա»
Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարն է:

«Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ակտիվ մասնակցում է ավագանու ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին ու անձամբ համակարգում գործընթացը:

«Հրապարակ»
Նորանշանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հասկացնել է տվել, որ նախկին ՄԻՊ-ի կադրերի հետ չի պատրաստվում աշխատել:

«Հրապարակ»
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած և անկախ, բայց իրականում իշխանության հովանու ներքո գործող պատգամավոր Ի. Զաքարյանի բացակայությունների վրա ՔՊ-ն աչք է փակում:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ: