Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
18.05.23
121

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանը Ռեյկյավիկում հայտարարել է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառ. կմ տարածքի վրա:

«Ժողովուրդ»

Հայաստան ներմուծված 1տոննա կոկաինի դեպքով ԱԱԾ-ն դուրս է եկել մեծ շղթայի հետքի վրա, որում ներգրավված են ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում ապրող քաղաքացիներ։

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաշված օրեր են մնացել՝ վճռելու, թե ինչպես վարվել Միջազգային քրեական դատարանին անդամակցության, այսինքն` Հռոմի ստատուտի հետ։

«Ժողովուրդ»

Սամվել Բաբայանի շուրջ ստեղծված այս բեմադրությունը Փաշինյանի նախաձեռնությունն է, որը Բաբայանն իրականացնում է ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի եւ Գագիկ Մելքոնյանի միջնորդությամբ:

«Հրապարակ»

Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ եւ Արցախի ԱԺ 4 ուժերի մասնակցությամբ «Արցախի փրկության ծրագիր» է մշակվել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ: