Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
05.02.25
144

Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը դադարեցնելու որոշումը խուճապ է առաջացրել նաեւ  Հայաստանում, քանի որ քաղակտիվիստների մի մեծ խումբ տարիներ շարունակ սնվում էր ամերիկյան ծրագրերից: Բայց խուճապի մեջ են նաեւ ՀՀ իշխանական շրջանակները, քանի որ հասկանում են, որ դրսի ֆինանսավորումից զրկվածների թիրախն ու ֆինանսավորողն այսուհետ դառնալու են իրենք:

«Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը իր լուսանկարչի, օպերատորի, մամուլի քարտուղարի, արարողակարգի բաժնի մասնագետի ու ղեկավարի, արտաքին կապերի վարչության մասնագետի ու ղեկավարի, եւ խորհրդականի հետ՝ պետբյուջեի, ասել է թե հերոս հարկատուների հաշվին մեկնել է Եվրոպա:

«Հրապարակ»

Փաշինյանն՝ ԱՄՆ կրոնական հավաքին իր հետ տարել է իր թիմի աթեիստ՝ Արսեն Թորոսյանին, որը չի թաքցնում հավատի հանդեպ իր վերաբերմունքը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ: