Լրահոս
Հայաստան
10:00
15.01.22
90

Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են

«Փաստ»

Իշխանությունները ցանկանում են ազատվել Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանից:

 

«Ժողովուրդ»

ՔՊ-ականներն անհանգիստ են. ՄԻՊ ընտրությունը կարող է տապալվել:

«Փաստ»

ՔՊ-ի ցուցակով ավագանի ընտրված Դավիթ Ախտոյանի եղբայրը, որին ցանկանում են նշանակել Մերձավանի վարչական ղեկավար, անցնում է քրեական գործերով։

«168 Ժամ»

Կառավարությունը հանրությունից գաղտնի կնքել է նոր համաձայնագիր, որի համաձայն՝ ապրիլի 1-ից գազի ներմուծման գինը սահմանին բարձրանում է։

«Փաստ»

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի առաջ հստակ խնդիր է դրել, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի հաղթել ՏԻՄ ընտրություններում, արհեստականորեն ստեղծել այնպիսի մթնոլորտ ու իրավիճակ, որ առաջացած կազուսի պատճառով անցկացվեն նոր ընտրություններ:

 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ: