Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
14.01.22
128

Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Թերթ.ամ»

«ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական որևէ ծառայող չպետք է լինի». ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան:

«Հրապարակ»

Ադրբեջանի զինուժը հերթական սադրանքն է իրականացրել սահմանին, ինչին հետևել է Իլհամ Ալիևի՝ մեզ ուղղված հոխորտանքի ու ստորացումների հերթական չափաբաժինը:

«168 Ժամ»

Թերթի մոսկովյան աղբյուրները հավաստիացրել են, որ Երևանն ու Անկարան, շտապում են դուրս գալ ուղիղ շփումների ու փոխայցելությունների դաշտ՝ փորձելով պահպանել գործընթացի կոնֆիդենցիալությունը ՌԴ-ից:

«Իրավունք»

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ստանձնել է Առողջապահության նախարարության, այսպես ասած, «սեռիյ կարդինալի» դերակատարությունը:

«Ժողովուրդ»

Փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը շարունակում է պաշտոնավարել այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրված:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ: