Լրահոս
Հայաստան
21:44
10.01.22
2 988

Որսորդը կրակել է 88-ամյա Անիչկա տատին

Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: 

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ժամը 18:40–ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ  վիրավորը  Ռանչպար գյուղի բնակիչ, 88-ամյա Անիչկա  Մ.-ն է: Նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, վիրավորը, գտնվելով իր տան բակում, կրակոցների ձայներ է լսել, որից հետո նկատել է, որ աջ սրունքի փափուկ հյուսվածքից արյուն է հոսում և հասկացել է, որ  վնասվածքը ստացել է անհայտ  որսորդի անզգուշաբար  կրակոցից: 

Ժամանելով դեպքի վայր՝ Մասիսի ոստիկանները հայտնաբերել են 1 հատ կապարե կոտորակ: Նրանք փորձում են որս կատարած անձին հայտնաբերել և պարզել ինքնությունը: