-
Մամուլի տեսություն
500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի վրա հռճվող նախարարը. «Ժողովուրդ»
10:0124.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
09:4924.06.26 -
Մամուլի տեսություն
Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»
09:4224.06.26 -
Մամուլի տեսություն
ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»
09:3824.06.26 -
Միջազգային
Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. Փեզեշքիան
23:4623.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան
23:0123.06.26 -
Հասարակական
Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
22:4123.06.26 -
Քաղաքական
Կրեմլում Փաշինյանին դեռ չեն սպասում, իսկ Եվրոպայում հայկական ծիրանի հետ նկարվում են
21:4523.06.26 -
Հասարակական
Քահանաները ներկայացել են զինկոմիսարիատ. նրանց արգելել են վերադառնալ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
21:0923.06.26 -
Հասարակական
10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով
20:3923.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Եվրոպական շոուներին չեն հավատում իրական Հայաստանում. գյուղացու վերջին հույսը
20:3023.06.26 -
Հասարակական
Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է
20:2123.06.26 -
Հասարակական
Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը
20:0723.06.26 -
Հասարակական
Խցանված Երևանի Կիևյան կոլապսը. քաղաքացիները չեն կարողանում տեղ հասնել, Ավինյանը գոհ է
20:0023.06.26 -
Հասարակական
Եվրոպական շոուին չեն հավատում հայ ծիրանագործները. վերջին հույսը վրացիներն են
19:2523.06.26 -
Միջազգային
Լեհ-ուկրաինական ճգնաժամի նոր փուլ. Տուսկը խոսել է հասարակական դժգոհությունների մասին
18:0023.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. բացառիկ հարցազրույց՝ Իրանից
17:4523.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ից ռազմավարական կայունության շուրջ երկխոսության հնարավորության ազդանշաններ կան․ ՌԴ ԱԳՆ
17:1823.06.26 -
Միջազգային
Իրանական ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների և դեղորայքի գնմանը․ Թրամփ
17:0523.06.26 -
Քաղաքական
Դավայ ստուց, արա՛. ծեծուջարդ, ցայտող շշեր, վիրավորանքներ՝ Երևանի ավագանու նիստում
16:4523.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպել են․ ի՞նչ են քննարկել
16:3023.06.26 -
Քաղաքական
Հայաստանի իշխանությունները հրաժարվում են անցյալից, իսկ Ադրբեջանը նորն է կերտում. Նարեկ Կարապետյան
16:1623.06.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ՝ Վորոնեժին. լարված է դրությունը ռուս-ուկրաինական ռազմաճակատում
16:0023.06.26 -
Իրավական
Իշխան Սաղաթելյանի «հանցանքն» այն է, որ իրեն պատկանող գույքի մասին նշել է հայտարարագրում
15:4923.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Պարզ մեսիջներ՝ Թեհրանից. բացառիկ հարցազրույց Իրանի նախկին ԱԳ նախարարի հետ
15:3023.06.26 -
Քաղաքական
Մոսկվան պահանջում է 500 մլն դոլարը․ ի՞նչ կապ ունի Մինասյան-Փաշինյան զույգը. Politik.am
15:2523.06.26 -
Հասարակական
Այսօր Երևանից էլեկտրագնացք չի ուղևորվի Գյումրի. պատճառը վթարն է․ Sputnik Արմենիա
15:0023.06.26 -
Քաղաքական
Ի՞նչ են տարել Իշխան Սաղաթելյանի տնից իրավապահները. Ամբողջ շենքը շրջափակել էին
14:4623.06.26 -
Իրավական
Երևանում ձերբակալվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ կասկածվող 28-ամյա երիտասարդը
14:3123.06.26 -
Իրավական
Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման, բայց բանտ չի նստել
14:0023.06.26 -
Քաղաքական
Բորենիների նման 200 հոգով հարձակվեցին 3 հոգու վրա, պետական դավաճանը դուք եք․ Սարգիս Տեր-Եսայան
13:3623.06.26 -
Միջազգային
Իրանի հրթիռային ծրագիրը երբեք չի դառնա բանակցությունների առարկա. Էսմայիլ Բաղայի
13:3023.06.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է, որ Թրամփի խոսքերը շվեյցարական բանակցությունները դրել են վտանգի տակ
13:0023.06.26 -
Հասարակական
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնել. Armlur
12:4423.06.26 -
Քաղաքական
Անի Խաչատրյանը ջուր լցրեց ավագանու մյուս անդամի վրա` էլ ավելի սրելով իրավիճակը
12:2523.06.26 -
Միջազգային
Արևմուտքը պատրաստ է օգտագործել ցանկացած լծակ՝ մրցակիցներին զսպելու համար․ Ուշակով
12:0023.06.26 -
Քաղաքական
Ծեծկռտուք` Երևանի քաղաքապետարանում. «Արա լսի, այ տղեն դու ես, դավայ ըստուց»
11:4923.06.26 -
Քաղաքական
«Հերթական ապօրինի հետապնդումը»․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է ներկայացրել իր տան խուզարկությունից
11:2623.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն «բավականին առաջ» է գնացել ՌԴ-ի հետ բանակցությունների շուրջ քննարկումներում․ Ֆինլանդիայի ԱԳՆ
11:1823.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքում ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր․ Իրանի ԱԳՆ փոխնախարար
11:0223.06.26 -
Իրավական
Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. խուզարկում են ավտոմեքենաները․ «Փաստինֆո»
10:2823.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր կառավարությունում․ «Իրավունք»
10:2223.06.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին
10:0823.06.26 -
Հասարակական
Վաղը ՀՀ որոշ շրջաններում կրկին կարկուտ կտեղա, ջերմաստիճանն էլ կնվազի 4-5 աստիճան․ Գագիկ Սուրենյան
10:0123.06.26 -
Մամուլի տեսություն
Լավատեսական պատկերներից՝ դառը իրականություն․ ի՞նչ է սպասվում Հայաստանին 2026 թվականին. «Փաստ»
09:5223.06.26 -
Մամուլի տեսություն
Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ»
09:4823.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով. «Հրապարակ»
09:4523.06.26 -
Մամուլի տեսություն
500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում. «Ժողովուրդ»
09:4223.06.26 -
Մամուլի տեսություն
Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»
09:3823.06.26 -
Մամուլի տեսություն
Ավինյանի ավագանին 46 հարցից 45-ը կքննարկի առանց զեկույցի․ ո՞ւր մնաց թափանցիկությունը. «Ժողովուրդ»
09:2523.06.26 -
Մամուլի տեսություն
«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»
09:2023.06.26 -
Մամուլի տեսություն
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»
09:1523.06.26 -
Կրթություն և գիտություն
Լավ կյանքի ամենամեծ գրավականը. ավելի քան 500 շրջանավարտ ունի «Էլբակյան» կրթահամալիրը
09:0023.06.26 -
Իրավական
«Միասնության թևեր»-ը միջնորդել է ՍԴ-ին` 10 կուսակցություններին ներգրավել որպես 3-րդ անձ
23:3622.06.26 -
Հասարակական
Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ
23:2122.06.26 -
Հասարակական
Արցախցիներին օգնած մարդուն մեղադրում են ընտրակաշառքի գործով. Խամոյանը կապ չունի քաղաքական ուժերի հետ
22:5422.06.26 -
Հասարակական
1,700-ից ավելի փրկարարներ և ոստիկաններ ներգրավվել են Փամբակ գետում որոնողական աշխատանքների իրականացմանը․ ՆԳՆ
22:4622.06.26 -
Հասարակական
Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` իրենց հոգեւոր ծառայությունը շարունակելու համար
22:3122.06.26 -
Հասարակական
Նման ենթակառուցվածքային նախագծերն ավելի շուտ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում Հայաստանի համար․ փորձագետ
22:1722.06.26 -
Հասարակական
Ի՞նչ է պատահել Գյումրի-Մոսկվա օդանավին. Մախաչկալայում 186 ուղևորի տեղափոխել են այլ ինքնաթիռ
22:0022.06.26 -
Հասարակական
Մահացու վթարի հետևանքով ծանր վիճակում գտնվող վիրավորներ կան. ի՞նչ է եղել Արտենի գյուղի մոտ
21:3622.06.26 -
Իրավական
Միայն Զեյնալյանն ու Վարդանյանն են կողմնակա՞լ ՍԴ-ում. ովքեր են քննելու 7 քաղաքական ուժերի դիմումը
21:2022.06.26 -
Քաղաքական
Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ և մտահոգիչ երևույթներ․ «Արդար քվե»-ի զեկույցը
21:1522.06.26 -
Հասարակական
Շուշեքը՝ թափած, ծաղիկները՝ ավերված. ահռելի վնասներն են հաշվում Շիրակում՝ սարսափելի կարկուտից հետո
21:0222.06.26 -
Քաղաքական
Հայաստանը ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունների իրականացումը. Զախարովա
20:5422.06.26 -
Միջազգային
Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին. Հայաստանը բարիկադի այն կողմո՞ւմ
20:2322.06.26 -
Իրավական
Սեդա Սաֆարյանը ինքնաբացարկի դիմում է տվել. «Միասնության թևեր»-ի դիրքորոշումը
20:1522.06.26 -
Հասարակական
Ոնց որ սիրտս վկայեր. փրկարարը 13-ամյա Նարինեի մարմինը դուրս է բերել աղբի պարկերի արանքից
19:3522.06.26 -
Իրավական
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
18:4522.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ Գյումրիից թռած օդանավը Մոսկվա չի հասել. արտակարգ վայրէջք՝ Դաղստանում
18:3022.06.26 -
Հասարակական
Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում. Մարիաննա Ղահրամանյան
18:2122.06.26 -
Տարածաշրջան
Ադրբեջանում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն
18:1522.06.26 -
Քաղաքական
Հայաստանում դեռևս կա՞ն քաղաքական ազդեցություններից ազատ ինստիտուտներ. Նարեկ Մանթաշյան
18:0822.06.26 -
Տարածաշրջան
Հատուկ ռեպորտաժ՝ Իրանից. սենսացիոն կանխատեսում է անում իրանցի ապագայագետը
17:5322.06.26 -
Հասարակական
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում. փրկարարները տարհանել են ութ քաղաքացու
17:1122.06.26 -
Հասարակական
Ողբերգական վթարից նոր մանարամասներ են հայտնի դարձել. ո՞վ է եղել «Զիլի» ղեկին
17:0622.06.26 -
Հասարակական
«Թիմը» չի կարող թույլ տալ հայաստանյան օգտատերերի տվյալների որևէ արտահոսք․ մեդիափորձագետ
17:0022.06.26 -
Աշխարհ
Դրոնային թեժ հարձակումներ, շրջափակված քաղաք. իրավիճակը՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում
16:4722.06.26 -
Հասարակական
«AzerTelecom»-ի ենթակառուցվածքով անցնող տրաֆիկը կարող է վերլուծվել. Ռուբեն Մուրադյան
16:2322.06.26 -
Հասարակական
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում
14:0022.06.26 -
Հասարակական
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել
13:4222.06.26 -
Հասարակական
Երևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. «Հետք»
13:3022.06.26 -
Իրավական
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված
13:1322.06.26 -
Հասարակական
Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան
12:5122.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Զոհ և վիրավորներ. ողբերգական վթար է եղել Գյումրի-Քարակերտ ճանապարհին
12:3022.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
11:3022.06.26 -
Հասարակական
Մահացել է ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը
11:1422.06.26 -
Հասարակական
Մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից. Բենիամին Մաթևոսյան
10:5822.06.26 -
Հասարակական
Ողբերգական վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ մանրամասներ
10:0522.06.26 -
Միջազգային
Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը
23:0021.06.26 -
Քաղաքական
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
22:3621.06.26 -
Քաղաքական
Շուտով կունենանք լավ նորություններ, բանակցություններն ընթանում են. հարցազրույց Լևոն Քոչարյանի հետ
22:0021.06.26 -
Քաղաքական
Հետընտրական կրքեր՝ Հայաստանում. ընդդիմությունը միավորվում է, ընտրության արդյունքը վիճարկվում՝ ՍԴ-ում
21:0521.06.26 -
Տարածաշրջան
Բացառիկ ռեպորտաժ՝ Հորմուզից. Ծովինար Բարխուդարյանի բացահայտումները՝ Բանդար Աբբասից՝ Հորմուզի նեղուց
20:4521.06.26 -
Հասարակական
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը
20:0021.06.26 -
Հասարակական
Հուզիչ վերադարձ՝ Էջմիածին. մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը պատարագի է եղել Մայր տաճարում
19:3021.06.26 -
Միջազգային
Թուրքիան բացում է խաղաքարտերը. «Թրամփի ուղին»՝ վիրտուա՞լ, «թուրանական միջանցքը» իրակա՞ն նախագիծ
16:4221.06.26 -
Քաղաքական
Երևանի և Կիևի որդեգրած քաղաքական գիծը շատ ավելի նման է, քան շատերը կցանկանային խոստովանել. Ամստերդամ
15:2121.06.26 -
Հասարակական
Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն
12:3921.06.26 -
Հասարակական
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
11:2921.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մարզում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր
11:0021.06.26 -
Հասարակական
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
10:4221.06.26 -
Աշխարհ
Լարվածության, սթրեսի դեմ՝ մանուշակագույն հրաշք. ի՞նչ գաղտիքներ է թաքցնում լավանդան
10:2821.06.26 -
Հասարակական
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան
10:0721.06.26
Որքան անշրջելի լինեն մեր զիջումներն ու թուլանա ազգային կամքը, այնքան սաստկանալու են Բաքվի պահանջներն ու աճելու է աշխարհաքաղաքական ախորժակը․ Արա Այվազյան
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.
Վերջին տարիներին շատերիս մոտ ամրապնդվում է այն միտքը, որ պատմությունը կրկնվում է: Գուցե՞ նախորդ տարիների մեր ցավագին փորձն է առավել ցայտուն դարձրել մեր հավաքական գենետիկ հիշողությունը, իսկ կարո՞ղ է անցյալը կրկնվում է, որովհետև ինչ-որ պահի մոռացել ենք պատմության դասերը: Պատմությունն անցյալի զուտ ժամանակագրական նկարագրություն չէ, այն կենդանի և դինամիկ գիտություն է, մշտապես առանցքային լինելով ներկայի ըմբռնման համար: Միայն անցյալը կարող է լուսաբանել և պարզաբանել այն գործոնները և միտումները, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և ռազմավարական շրջանակները, որոնք կերտում են ներկան և, անշուշտ, կոչված են ձևավորելու ապագան: Անցյալ-Ներկա-Ապագա շարունակական և անխափան եռամիասնության գիտակցումը անշեղորեն ուղղորդել է բազմաթիվ ականավոր գործիչների՝ իրենց պետություններն ու հասարակություններն առաջնորդելու առաքելությունում՝ պատմության ինչպես խաղաղ, այնպես էլ ճակատագրական փուլերում: Մինչդեռ այսօրվա Հայաստանում պատմությանը վերաբերվում են ճիշտ հակառակ կերպ:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին թուրքական լսարանի համար ականջահաճո հայտարարություն արվեց առ այն, որ «անցյալում մնալը շատ հեշտ» մոլորություն է և ճիշտը` նայելն է դեպի ապագա, թողնելով անցյալը անցյալում: Սույն մոտեցման սերուցքը այսպես կոչված «գաղափարական տրանսֆորմացիան» է, որը տարանջատել և հակադրել է Պատմական և Իրական Հայաստանը, Հայրենիքն ու Պետությունը, Ազգայինն ու Պետականը, Արցախն ու Հայաստանը: Անցյալն անցյալում թողնելու ջատագովներն բառացիորեն ընկել են պատմության հետևից, անդրդվելիորեն ձգտելով վերբեռնել մեր հավաքական հիշողությունն ու աշխարհընկալումը: Հայ ժողովրդի պատմության, Հայոց ցեղասպանության և Արցախյան ազատամարտի նենգափոխման տխրահռչակ միտումներին վերջերս ավելացել է Հայրենական մեծ պատերազմի «նորարարական» վերաիմաստավորման փորձը։ Սեփական պատմության և ազգային գաղափարական հիմքերի այս հետևողական և անխնա քայքայումն, իմ կարծիքով, ունի տարբեր պատճառահետևանքային նախադրյալներ, սակայն կցանկանայի առանձնացնել հետևյալ երեքը.
ա/ Պատմությունը բացահայտել է հեղափոխությունների երկաթյա օրենքը. հաջողություն հասնելու համար կենսական է տիրանալ մարդկանց մտքերին ու սրտներին: Նոր գաղափարախոսությունների հաղթարշավի շնորհիվ տեղի ունեցան Ֆրանսիական և բոլշևիկների հեղափոխությունները, ինչպես նաև նացիստների իշխանազավթումը Գերմանիայում և բազմաթիվ այլ օրինակներ: Ժողովրդական էյֆորիան՝ լցված պայծառ ապագայի ակնկալիքով, անհրաժեշտ միջավայր էր ստեղծում նախկին իշխանություններից ազատվելու համար՝ դրա հետ մեկտեղ արմատախիլ անելով նախկին վարչակարգերի օրոք հասարակությանը միավորող և պատմական փորձից ձևավորված արժեհամակարգն ու գաղափարախոսությունը։ 2018 թվականը լեցուն էր անհիմն խոստումներով, բայց զուրկ էր գաղափարական լուրջ հիմնավորվածությամբ զինված պետության զարգացման այլընտրանքային տեսլականից: Կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարությունը, արդարությունը և խաղաղությունը որքան կարճաժամկետում գրավիչ կարող էին լինել զանգվածների համար, այնքան պետք է անխուսափելիորեն ցույց տային միջնաժամկետում իրենց սնանկությունը՝ պետության ռազմավարության տեսանկյունից: Ամփոփելով կարելի է ասել, որ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն և, չնայած Եկեղեցու և Արցախի վրա որոշակի երկչոտ հարձակումներին, նոր իշխանությունները դեռ պատրաստ չէին հարվածելու մեր պատմական և գաղափարական արմատներին։
բ/ 2020 թվականից հետո անցած տարիները ցույց են տվել, որ հակառակորդին հետևողականորեն հաջողվում է մեզ պարտադրել իր կամքը, ինչը ցանկացած պատերազմում ամենադժվար նպատակն է։ Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունները արդեն իսկ ընդունել են «հաղթողների» կամքը՝ թաքնվելով պատրանքային խաղաղության հետևում: Անցած ժամանակաշրջանում միակողմանի զիջումները և խոսույթը հիշեցնում են պատմական այն հաստատումը, որ «ուժեղն անում է այն, ինչ կարող է, իսկ թույլը տառապում է այն, ինչ պետք է»: Մենք հասել ենք մի օրհասական կետի, երբ մեր հավաքական գիտակցությունն ու դիմադրողականությունը ցանկանում են ենթարկեցնել թշնամու քմահաճույքին, և այս նպատակով սկսել են վերանայել մեր պատմության ամենանվիրական փուլերը, որոնք սնուցում են մեր ազգային կամքն ու տոկունությունը։ Ինչպես 1938 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նեվիլ Չեմբերլենն էր հայտարարում, որ բերել է պատվաբեր խաղաղություն, որը «խաղաղություն է մեր ժամանակի համար», այնպես էլ Հայաստանում հայտարարում են, որ լուծել են ռազմավարական մարտահրավերն ու պատերազմ չի լինելու: Բրիտանիան և ողջ Եվրոպան չվայելեցին խաղաղությունը, քանի որ պատմության և արտաքին քաղաքականության սխալ ընկալման պատճառով արևմտյան ղեկավարներն ակամա քաջալերեցին նորանոր պատերազմներ մղելու Հիտլերի վճռականությունը: Հայատյացության մեջ թաղված Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղ գոյակցության՝ չնայած միջազգային ոգեշնչող հայտարարություններին։ Որքան անշրջելի լինեն մեր զիջումներն ու թուլանա ազգային կամքը, այնքան սաստկանալու են Բաքվի պահանջներն ու աճելու է աշխարհաքաղաքական ախորժակը:
գ/ Առաջիկայում սպասվում են համապետական ընտրություններ: Ցանկացած կառավարության խնդիրն է պահպանել իշխանությունն ու վերարտադրվել: Իշխանությունը պահպանվում է քարոզչության միջոցով, որն ապահովում է հանրության հետ քիչ թե շատ ներդաշնակ և համերաշխ համակեցությունը, իսկ վերջինիս տապալման պարագայում օգտագործվում է ուժը: Ինչպես Քիսինջերն է նշել, հեղափոխությունից հետո նոր իշխանությունները «պետք է ապավինեն բիրտ ուժի՝ ինքնահաստատվելու համար», որի միջոցով ընդունվում է իրենց հեղինակությունն ու լեգիտիմությունը: Վերջին տարիներին Հայաստանում ականատեսն ենք եղել մի իրողության, թե ինչպես պաշտոնական քարոզչության ձախողման պայմաններում օրվա իշխանությունները պարբերաբար դիմել են ուժային միջոցների: Նման դժվարին ժամանակներում անհրաժեշտ է փոփոխվող միջավայրին մեր նպատակներն ու միջոցները հարմարեցնող հմուտ և խոհեմ առաջնորդություն։ Հատկապես ժողովրդավարական պետություններում իմաստուն ղեկավարությունը միավորում է իր քաղաքացիներին համոզիչ և խելացի պատմություն-տեսլական հաղորդելու կարողությամբ: Առաջնորդությունը փոխհարաբերությունների մասին է, այն իմաստ ունի միայն հետևորդներ ունենալու պարագայում: Եվ վերջապես, եթե քաղաքական գործիչները ձախողվում են ներքին քաղաքականությունում, նրանք կորցնում են հեղինակությունը արտերկրում. նրանց արտաքին քաղաքականությունն ու ռազմավարությունը ուղղակիորեն դառնում են հանրային աջակցության պատանդը: Գործող իշխանությունների հետևորդների երբեմնի ստվար բանակը անխուսափելիորեն փոշիանում է, ինչը նշանակում է, որ առաջիկա ընտրություններում միայն ուժին ապավինելով հաղթելու հավանականությունը խիստ կասկածելի է: Հետևաբար, մեր բոլոր դժբախտությունների և սխալների «բուն պատճառների»` մեր պատմության, արժեքային համակարգի և աշխարհընկալման «խմբագրումը» վերջին հուսահատ փորձն է հասարակությանը համոզելու ընդունել այսպես կոչված «գաղափարական վերափոխումը», ինչի արդյունքում կվերականգնվի իշխանություն-հետևորդներ կապը և կերաշխավորվի հաղթանակը հաջորդ ընտրություններում:
Որպես վերջաբան. պետք է գիտակցել, որ պատմությունը երբեք չի ներկայացնում անցյալի, ներկայի և ապագայի փոխկապակցվածությունը գծային տրամաբանությամբ, ուստի հարկավոր է զգուշանալ արհեստական և մակերեսային պատմական անալոգիաներից։ Պատմությունը և այն կերտող Ժողովուրդը միշտ ապացուցել են, որ ավելի իմաստուն ու համբերատար են, քան ցանկացած քաղաքական, հասարակական գործիչ և կարող են պատմական ապտակ տալ նրանց, ովքեր ընկնում են անցյալի հետևից ու նենգափոխում են այն՝ հարմարեցնելով իրենց կարճաժամկետ նպատակներին: Պատմությունը լի է այդպիսի օրինակներով:
-
23:01
23.06.26
Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան
Կարդալ ավելին
-
21:45
23.06.26
Կրեմլում Փաշինյանին դեռ չեն սպասում, իսկ Եվրոպայում հայկական ծիրանի հետ նկարվում են
Կարդալ ավելին
-
19:08
23.06.26
Մինչ ձեզ կերակրում են խաղաղության մասին պատրանքներով, Բաքուն Հայաստանի դեմ հերթական արշավն է իրականացնում. Ղահրամանյան
Կարդալ ավելին
-
18:15
23.06.26
Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան
Կարդալ ավելին