Լրահոս
Հասարակական
16:15
19.02.22
175

Որոշել են փակել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը` Վայոց ձորի միակ բուհը

Img default alt hy

Իբր մարզերում կրթության վիճակն այնքան լավ էր, հիմա էլ որոշել են փակել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը` Վայոց ձորի միակ բուհը, գրում է «Irakanum.am»-ը։

«Բուհի նախկին, ներկա և ապագա ուսանողները դիմել են ՀՊՏՀ ռեկտորին` մասնաճյուղում 2022-2023թթ․ ընդունելության դադարեցման փաստի առթիվ։ Ինչպես ցանկացած այլ որոշում, սա ևս փաստորեն չի անցել պատշաճ հանրային քննարկում և չի բերվել ոչ մի հիմնավոր փաստարկ, թե ինչու պետք է մարզի միակ բուհը փակվի, ինչը նպաստելու է Վայոց ձորի երիտասարդ բնակչության միգրացիային դեպի Երևան։

Փոխանակ հակառակ ռեֆորմներն անեն, Երևանը բեռնաթափեն, բուհերի մի մասը տեղափոխեն մարզեր` համաչափ զարգացման խոստացված ռեֆորմների շրջանակներում, մարզի միակ բուհը փակում են, որ Երևանն էլ ավելի գերբնակեցվի։

«Երևանում կրթություն ստացածների շատ փոքր մասն է վերադառնում մարզ, մինչդեռ մեր շրջանավարտների հիմնական մասը աշխատանք է գտնում հենց հայրենի մարզում՝ կանխելով մարդկային թանկ ռեսուրսի արտահոսքը»։ Այսպես են մտածում մարզի երիտասարդները, իսկ վերևներում նստածներն այսքանի կեսն անգամ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ»։