Լրահոս
Առողջապահական
22:10
16.01.23
175

Որոշ դեղերի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել տեստոստերոնի նվազման և սեքսուալ խանգարումների․ մասնագետ

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը, անդրադառնալով շատ կարևոր մի խնդրի, իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է այն դեղորայքը, որը կարող էհանգեցնել տեստոստերոնի իջեցմանը և, հետևաբար, սեքսուալ խնդիրների։

«Հայտնի է շուրջ 120-ի հասնող դեղորայք, որոնք կարող են սեռական խնդիրներ առաջ բերել: Այժմ կներկայացնեմ այն դեղորայքային խմբերը, որոնք կարող են արական սեռական հորմոնի նվազման հանգեցնել:

Այս խմբերի դեղորայքի կամ կոնկրետ դեղերի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել տեստոստերոնի նվազման, ինչը պատճառ է հանդիսանում սեռական ցանկության նվազմանն ու այլ սեքսուալ խանգարումների առաջացմանը:

Կետոկոնազոլ՝ կիրառվում է սնկային հիվանդություների բուժման համար

Ցիմետիդին՝ կիրառվում է խոցային հիվանդության, գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի բուժման համար ( ներկայումս հազվադեպ է կիրառվում )

Սպիրոնոլակտոն՝ նշանակվում է սիրտանոթային հիվանդությունների, զարկերակային գերճնշման ժամանակ

Որոշ անտիդեպրեսանտներ՝ նշանակվում են հոգեկան առողջության խնդիրների ժամանակ

Քիմիոթերապևտիկ դեղորայք՝ վնասում է սեռական գեղձերը, որոնք տեստոստերոն են արտադրում

Օփիոիդային ( նարկոտիկ) միջոցները կամ ցավազրկողներ

Ստատիններ՝ կիրառվում են խոլեստերինի իջեցման համար։

Իհարկե, վերոնշյալ դեղորայքից որոշները նշանակվում են հստակ ցուցումներով, սակայն բոլոր դեպքերում պետք է հիշել այս կողմնակի էֆեկտի մասին և հաշվի առնել հետագայում սեքսոլոգիական խնդիրների բուժման ժամանակ»,- գրել է սեքսապաթոլոգը»: