Լրահոս
Հասարակական
21:18
18.05.23
144

«Որ իմ երեխուն կորցրել եմ ու չեմ մեռել, էլ չեմ մեռնելու». հացադուլ է սկսել զոհված զինվորի մայրը

Զոհված զինծառայողի մայրը՝ Գայանե Հակոբյանը, այսօր հացադուլ էր հայտարարել ձերբակալվածների պահման վայրում, ուր նրան տեղափոխել էին Էրեբունի հիվանդանոցից: Տիկին Գայանեի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ոստիկանության բաժանմունքում՝ ավելի քան 10 ժամ անազատության մեջ մնալուց հետո:

Զոհվածի մորը ժամեր առաջ ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղ ենթադրաբար այս րոպեներին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի որդու հետ առերեսում: