Լրահոս
Իրավական
14:05
30.10.24
229

«Օպերատիվ տվյալներ» կեղծելով` բերման են ենթարկվել ակտիվիստ 4 երիտասարդ, որոնցից երկուսը ձերբակալվել են․ Հովհաննես Խուդոյան

Img default alt hy

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հերթական ոստիկանական ապօրինությունն է տեղի ունեցել այս գիշեր։ Նորից «օպերատիվ տվյալներ» կեղծելով` իբր ապօրինի զենք պահելու կասկածով բերման են ենթարկվել ակտիվիստ 4 երիտասարդ, որոնցից երկուսը ձերբակալվել են։ Քանի որ արդեն չափն անցել են, առաջիկայում կներկայացվի հաղորդում օպերատիվ տվյալներ կեղծող ոստիկանների դեմ` այս պահին կամ հետագայում քրեական պատժի ենթարկելու համար։ Երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար»։