Լրահոս
Հայաստան
12:21
13.01.22
117

Opel-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել

Հունվարի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

«Shamshyan.com»-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, և պարզվում է վարորդի ինքնությունը: