Լրահոս
Հասարակական
21:13
21.10.22
144

Opel Astra-ն վրաերթի է ենթարկել Պորտուգալիայի 38-ամյա հեծանվորդին, վերջինս հիվանդանոցում մահացել է

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 59-ամյա Եղիշե Չիտկարովը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հեծանվով հանդիպակաց երթևեկող Պորտուգալիայի քաղաքացի՝ 38-ամյա Անա Տոլեդատե Տեիխեիռաին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» ԲԿ։ 

Վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջվել։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ 

Մինչ վթարի վայրում աշխատում էին պարեկներն ու քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Թումանյանի բաժին, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։