Լրահոս
Հայաստան
10:30
20.02.22
408

Ոմանք ՀՀ իշխանությանը կոչ են անում ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը, մինչև հիմա ո՞վ է ճանաչել Արցախի անկախությունը. Ո․Սարգսյան

Img default alt hy

Ցավալի է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև կարող է պատերազմ լինել, մարդկային մեծ կորուստներով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Բայց որ հայ քաղաքագետներ ,տարատեսակ ակտիվիստներ այդ կապակցությամբ Պուտինին ու Ռուսաստանին են քլնգում, դրանից Հայաստանի շահը ո՞րն է, Ուկրաինան Ադրբեջանին բնական դաշնակից է։

Ոմանք էլ Հայաստանի իշխանությանը կոչ են անում ճանաչել Լուգանսկի եւ Դոնեցկի անկախությունը, մինչեւ հիմա ո՞վ է ճանաչել Արցախի անկախությունը։ Չուժոյ պախմել, կասեր ռուսը, ձեզնից կամ ձեր գնահատականներից ոչինչ կախված չէ, աշխարհաքաղաքական մեծ խաղ է»,- գրել է նա: