Լրահոս
Արցախ
20:24
19.08.22
85

Օգոստոսի 25-ին ևս 5 օր են ավելացրել` վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է

Img default alt hy

«Hraparak.am»-ը գրում է․

«Օգոստոսի 3-ից սկսած բարձրացավ Բերձորի, Աղավնոյի և Սուսի տարհանման և Լաչինի այլընտրանքային ճանապարհի գործարկման հարցը: Հայտնի է, որ այս տարածքի բնակիչներին ժամանակ էր տրված մինչև օգոստոսի 25-ը դուրս գալ իրենց բնակավայրերից: Ադրբեջանական զինուժը օգոստոսի 26-ին պետք է հայտնվեր այս տարածքում, իսկ ռուս խաղաղապահները պետք է դուրս գային: Մարդիկ արդեն իրերն են տեղափոխում, ոմանք` տներն են այրում, արդեն անջատվել են հոսանքի, գազի, ինտերնետի, հեռախոսակապի ծառայությունները: Եվ չնայած դեռ օգոստոսի 19-նն է ու մինչև օգոստոսի 25-ը ժամանակ կա, սակայն տեղահանումը թափով ընթանում է: Այս օրերին ինտենսիվ աշխատում են Լաչինի այլընտրանքային ճանապարհի վրա` այն գրունտային ճանապարհի վրա, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ` մինչև հիմնական ճանապարհի կառուցումը, որը կտևի մոտ 10 ամիս: Մեզ ասացին, որ մի քանի օրից ժամանակավոր ճանապարհի նորոգման աշխատանքները կավարտվեն:

Սակայն այս ընթացքում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել` մենք տեղեկացանք, որ Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների ջանքերով օգոստոսի 25-ի ժամկետը մի փոքր հետաձգվել է: Վերջնաժամկետ են սահմանել սեպտեմբերի 1-ը` ևս 5 օր ավելացնելով տեղափոխության և ճանապարհի նորոգման աշխատանքներին»: