Լրահոս
Տարածաշրջան
16:00
21.08.22
69

Օգոստոսի 22-ից 25-ը Կիևում արգելվել են զանգվածային միջոցառումները

Img default alt hy

Կիևում օգոստոսի 22-ից 25-ը արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը, ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Ժիրնովի հրամանը։

«2022 թվականի օգոստոսի 22-ից օգոստոսի 25-ն արգելել զանգվածային միջոցառումների, խաղաղ հավաքների, հանրահավաքների և այլ միջոցառումների անցկացումը, որոնք կապված են մարդկանց մեծ բազմության հետ»,- ասվում է փաստաթղթի տեքստում:

Չորեքշաբթի՝ օգոստոսի 24-ին, Ուկրաինան նշում է Անկախության օրը։