Լրահոս
Աշխարհ
22:45
23.05.23
146

Ողբերգական վթար. կա վեց զոհ, երկու վիրավոր

Img default alt hy

ՌԴ Տիվայի Կիզիլ շրջանի R-257 մայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով վեց մարդ է մահացել։

Այդ ամենը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ։ Ճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա։ Մեքենաներից մեկից գրեթե ոչինչ չի մնացել։

Վեց մարդ մահացել է տեղում, ևս երկուսը վիրավորվել են։ Նրանք ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, փոխանցում է Mediahub-ը։