Լրահոս
Հասարակական
22:30
05.02.25
1 215

Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին, սակայն դեռևս չշահագործվող հատվածում ճակատ ճակատի բախվել են «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։  

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։