Լրահոս
Հասարակական
10:45
27.04.23
507

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mersedes-ն ու Opel-ը

Img default alt hy

Երեկ՝ ապրիլի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 17․40-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Նիկոլայ Ջ․-ի վարած Mersedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 47-ամյա Ջիվան Մ․-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի` վթարի հետևանքով երկու վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Քննիչը դեպքի վայրում զննություն էր կատարել և վերջացրել, ու ավտոմեքենաները նրա հանձնարարականով տեղափոխում էին Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, երբ հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Մասիսի բաժին, որ վիրավորներից Ջիվան Մ․-ն գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։