Լրահոս
Հասարակական
20:39
17.04.22
464

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու 06-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր

Img default alt hy

Ապրիլի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 76 կմ հատվածում, Մաստարա գյուղի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ինչպես գրում է «shamshyan.com»-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են. 2-ը՝ Թալինի բժշկական կենտրոն, 3-ն էլ՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: