Լրահոս
Հայաստան
14:25
04.12.22
204

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. պասվում են տեղումներ ձյան տեսքով

Img default alt hy

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 4-ի և 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ:

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով: