Լրահոս
Քաղաքական
19:37
23.03.23
77

«Ոչ թե հիստերիկանալ, այլ հարցերի պատասխանել». անիմաստ են համարում որևէ քննարկում այս իշխանության հետ

Չնայած իշխանությունը պնդում է, թե թափանցիկ է բանակցային ամբողջ գործընթացը՝ խորհրդարանական ընդդիմությունը հավաստիացնում է՝ 7 կողպեքի տակ է պահվում Երևանից Բաքու քննարկվող առաջարկների բովանդակությունը: Արդեն երկու ամիս է՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը չի արձագանքում «Հայաստան» խմբակցության պատգամավորի նամակին և հնարավորություն չի տալիս տեսնել, թե ի՞նչ առաջարկներ է ներկայացրել հայկական կողմը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ: