Լրահոս
Քաղաքական
23:30
10.04.23
124

Ո՞ւր է տանում Թուրքիան Հայաստանին՝ Անիի պատմական կամրջով. հայ մասնագետների նախապայմանը

Ե՞րբ է սկսվելու Անիի կամրջի վերականգնումը: Մոտ երկու ամիս է անցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հնչեղ հայտարարությունից, թե պատմական կամուրջը նորոգելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Սակայն անցած շաբաթավերջին «Հայլուր»-ի թղթակիցները տեսել են, որ Ախուրյան գետի ո՛չ հայկական, ո՛չ թուրքական ափին ոչինչ էլ  չի արվում: 

Հայաստանի վերականգնող ճարտարապետները չեն կարծում, թե Թուրքիան գործնական քայլեր կանի կամուրջը վերականգնելու ուղղությամբ: Իսկ արտգործնախարարների հայտարարությունը ընդամենը ուղերձ էր աշխարհին, թե Հայաստանն ու Թուրքիան չեն այրում քաղաքական կամուրջները: