Լրահոս
Հասարակական
18:04
21.04.22
398

Ո՞ւմ է Թուրքիան նախապայման առաջ քաշել, Ձե՞զ, Թուրքիայի փոխարեն ինչո՞ւ եք խոսում․ ՔՊ-ական պատգամավոր

Img default alt hy

Մենք Թուրքիայի հետ երկխոսության գնալու ենք առանց նախապայմանների, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը։

Հարցին՝ եթե Թուրքիայի հետ շփումը առանց նախապայմանների է, ինչո՞ւ Թուրքիան միակողմանի չի բացում սահմանը ՀՀ-ի հետ, Խաչատրյանը պատասխանել է․

«Թուրքիան պատրաստակամություն է հայտնում շարունակել ներկայացուցիչների հանդիպումը, երբ նրանք կգան համաձայնության, կզեկուցեն իրենց ղեկավարությանը և կորոշեն սկսել բանակցությունները, այդ ժամանակ կքննարկվի դիվանագիտական կապերի հաստատումը, սահմանների բացումը, առայժմ նախապատրաստական աշխատանքներ են գնում»։

Դիտարկմանը, թե Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում, Խաչատրյանն ասել է․

«Ո՞ւմ, Ձե՞զ, հիմա դուք Թուրքիայի փոխարեն ինչո՞ւ եք խոսում, Թուրքիան ասում է՝ ես նախապայմաններ չունեմ։ ՀՀ-ի հետ իր հարաբերությունները կարգավորելիս Թուրքիան հայտարարել է, որ հաշվի է նստելու Ադրբեջանի կարծիքի հետ, դա իր խնդիրն է, ում հետ ուզում է, թող հաշվի նստի, երբ կլինի նախապայման, կդադարեցվեն շփումները։

Եթե սահմանները բացվեն, հարաբերությունները հաստատվեն, դա դեռ չի նշանակում, որ մենք հրաժարվելու ենք Ցեղասպանությունից»։

Խաչատրյնանն անդրադարել է օրեր առաջ խորհրդարանում  Ադրբեջանի կազմում Արցախի լինելիության վերաբերյալ իր ելույթին։

«Երբ ես ասում էի, որ սխալ էր առաջ քաշել «Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս» տեսակետը, դա չէր նշանակում, որ այդ հարցը չպետք է առաջ քաշվեր, պետք էր սկսել անվտանգությունից, որից կբխի կարգավիճակը»,- ասել է պատգամավորը։

Նա նշել է՝ ակնկալում են, որ ՀՀ-ն իր բոլոր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ կունենա.

«Բոլոր կնճռոտ հարցերը կլուծվեն երկխոսության միջոցով, այդ ընթացքում պետք է խուսափենք խոչընդոտների առաջացումից»։

ԽաչատրյանՆ զգացմունքային Է որակեԼ օրեր առաջ Արցախի ԱԺ-ի տարածած հայտարարությունը, նշելով՝ Արցախի ԱԺ-ն շտապել է նման հայտարարություն անելիս։